Apple-ի ստեղծման պայմանագիրը վաճառվել է կես միլիոն դոլարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ կես միլիոն դոլարով վաճառվել է 1976 -ին Apple ընկերության ստեղծման հիմնադիր պայմանագիրը: Պայմանագիրը ձեռք բերողի անունը չի նշվում:Հայտնի է միայն , որ նա աճուրդին մասնակցել է հեռախոսով: Apple ընկերությունը հիմնադրվել է Սթիվ Ջոբսի, Սթիվ Ոզնյակի եւ Ռոնալդ Ուեյնի կողմից,վերջինս, սակայն, չհավատալով Apple-ի հաջողությանը, 10 օր անց դուրս է գալիս հիմնադիրների կազմից:Աճուրդը կազմակերպած “Սոթբիս” աճուրդի տան ներկայացուցչի խոսքով`պայմանագրի վաճառքի նման բարձր գինը վկայում է ընկերության, հանդեպ հանրության ունեցած սիրո մասին: Շատերի համար Apple-ը համարվում է տեխնոլոգիայի եւ դիզայնի ներդաշնակության լավագույն օրինակ:




Լրահոս