Դեռևս հունվարի 5-ին գրել էինք, որ Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Ալեն Սիմոնյանը շքեղ միջոցառում է կազմակերպել իր ծննդյան օրվա հետ կապված:
Armlur.am-ը տեղեկացրել էր, որ իշխանական ողջ էլիտան «Պալլադիում հոլլ»-ում նշում է Ալեն Սիմոնյանի 46-ամյակը: Մեր աղբյուրները փոխանցել էին, որ ծննդյան շքեղ արարողությանը մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի անդամների հետ:
Armlur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ Ալեն Սիմոնյանի հյուրերի քանակը 200-ից ավել է եղել: Շքեղ ծննդյան արարողությանը մասնակցել են նաև Սյունիքի մարզի տարբեր համայնքապետեր: Մենք տեղեկացանք, որ նույն սեղանի շուրջ են եղել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Գորիսի երբեմնի ընդդիմադիր համայնքապետ Առուշ Առուշանյանը, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյան, ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանի նախկին տեղակալ Նարեկ Մանուկյանը:
Ի դեպ, ArmLur.am-ը տեղեկացել էր, որ միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը: ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները ևս մասնակցում են Սիմոնյանի ծննդյան արարողությանը: ՀՀ կառավարության տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, գրեթե բոլոր նախարարները, ԱԺ աշխատակազմը, Սիմոնյանի ընտանիքի անդամները ևս ներկա են քեֆ-ուրախությանը:
Արդեն հայտնի է նաև, որ Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը ներկա է եղել Անելյա Գուբրյանը՝ Ալեն Սիմոնյանի նոր ընտրյալը:
Սոնա Գրիգորյան
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































