Armenian text to speach

Ուկրաինան ստիպված կլինի զիջումների գնալ խաղաղության համար․ Մերց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ուկրաինան ստիպված կլինի զիջումների գնալ խաղաղ կարգավորման շրջանակներում, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
Երեքշաբթի օրը Փարիզում տեղի ունեցավ «կամավորների կոալիցիայի» բարձր մակարդակի հանդիպում, որտեղ քննարկվեցին Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները, այդ թվում՝ բազմազգ ուժերի ձևավորումը։ Մասնակցում էին նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները։

«Անկախ նրանից, թե մենք վեց շաբաթից, թե վեց ամսից կլռեցնենք զենքը, Ուկրաինայում, մենք անխոնջ աշխատում ենք խաղաղության հասնելու համար։ Այնուամենայնիվ, մենք (Ուկրաինան և ԵՄ երկրները, որոնք աջակցում են դրան – խմբ.) անպայման ստիպված կլինենք փոխզիջումների գնալ», – ասել է Մերցը «կամավորների կոալիցիայի» հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։




Լրահոս