Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը Ամանորի նախաշեմին տնային կալանքից ազատեցին․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

2025 թվականի դեկտեմբերի 25-ին Արմավիրի մարզի դատարանը որոշել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր մեղադրյալ Մկրտիչ Արշակի Մկրտչյանի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոցների համակցությունը՝ գրավը՝ 2 միլիոն ՀՀ դրամի չափով և բացակայելու արգելքը թողնել անփոփոխ, իսկ այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը չերկարաձգել և փոխարինել վարչական հսկողություն այլընտրանքային խափանման միջոցով։

22.1. Վերացնել տնային կալանքի մասով մեղադրյալ Մկրտիչ Արշակի Մկրտչյանի նկատմամբ կիրառված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հատուկ էլեկտրոնային միջոցներով սահմանափակումները՝ այս մասով որոշման կատարումը հանձնարարելով ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությանը։

2.2. Վարչական հսկողության ապահովումը հանձնարարել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությանը, իսկ մեղադրյալ Մկրտիչ Արշակի Մկրտչյանի վարքագծի նկատմամբ հսկողությունն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հատուկ էլեկտրոնային միջոցներով:

Ասել է թե, մինչ Նոր տարվա օրը բոլորը խառն էին, դատարանը տնային կալանքի տակ գտնվող ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբորը ազատ է արձակում եւ վարչական հսկողություն է սահմանում:

Հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը քրեական գործով։

ArmLur.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբորը մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք պահելու համար եւ դատարանի որոշմամբ կիրառվել է տնային կալանքը։ ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայր Մկրտիչ Մկրտչյանը ձերբակալվել էր Օգոստոսի 4-ին ՀՀ քննչական կոմիտեից ArmLur.am-ին հայտնել էին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), 393-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) եւ 396-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի)։ Փաստացի նախաքննական մարմինը բավարարվեց միայն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբորը ապօրինի զենքի գործով մեղադրյալի կարգավիճակ տալ, իսկ թմրանյութի թեման ծածկադմփոց արեցին։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս