Armlur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Բրյուսովի անվան պետական համալսարանի Ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Դոնարա Ղազարյանն ազատման դիմում է ներկայացրել:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ Ղազարյանը պրոռեկտորի պաշտոնից կազատվի հունվարի 19-ից: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, որոշել է նրան առանց գործ չթողնել ու նրան «հատուկ» սենյակ է տրամադրվելու` ռեկտորի խորհրդական աշխատելու համար:
ArmLur.am-ը բացմիցս է անդրադարձել պրոռեկտոր Դոնարա Ղազարյանին, ով տարիներ շարունակ վերազանցում է իր պարտականությունները՝ ընդլայնելով ապօրինի գործողությունների շարքը: Համալսարանի աշխատակազմից ստացել ենք բաց նամակներ Ղազարյանի գործունեությունների հետ կապված:
«Մասնավորապես, Դ. Ղազարյանը, անցնելով իր պաշտոնեական լիազորությունների սահմանը, նույն համալսարանի բազմաթիվ աշխատակիցներից պահանջել և շարունակում է պահանջել կանխիկ գումար, իսկ կանխիկ գումար չունենալու դեպքում` բանկի հավելվածով փոխանցում, իր իսկ ծանոթ՝ հիշյալ բանկի աշխատակից ոմն Էլենի միջոցով համալսարանի աշխատակիցների անունով ձևակերպում է վարկային գիծ` խոստանալով մարել, սակայն մարումը կատարում է մասամբ։ Օրինակ` նույն համալսարանի աշխատակից Լ․ Վ․-ից վերցված գումարից 300 ԱՄՆ դոլար պակաս է վերադարձրել` պնդելով` «Ես գումարը վերադարձրել եմ, դու չես հիշում»: Նույն Լ. Վ․ի վարկային գծի մարումներից ամենամսյա վճարը պրոռեկտոր Դոնարա Ղազարյանը կրկին մարում է մասամբ:
Նույն վարկային գիծը պրոռեկտոր Դ.Ղազարյանը ձևակերպել է համալսարանի Ռոմանական լեզուների ամբիոնի դասախոս Մ․ Ղազարյանի և այլոց անուններով»,-նշվում էր բաց նամակում:
Կներկայացնենք, թե առաջիկայում ով է փոխարինելու Դոնարա Ղազարյանին:
Սոնա Գրիգորյան





























