
armlur.am -ին Արցախի Հանրապետության նախագահ մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 14-ին մասնակցել է “Արցախի ազատամարտիկների միություն” հասարակական կազմակերպության 5-րդ համաժողովին եւ հանդես եկել ելույթով:Միջոցառմանը ներկա էին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտոնատար այլ անձինք: