ArmLur.am-ի ձեռքում է հայտնվել երեկվա ուխտերթի մասնակցության մի լուսանկար, որը հերթական անգամ հարցեր է բարձրացնում իշխանական միջոցառումներին քաղաքացիների «կամավորության» վերաբերյալ։ Լուսանկարից երևում է, որ վարչապետի ուխտերթին մասնակցելու է եկել նաև Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանն իր ենթակաների խմբով։
Փաստացի այս անգամ ևս գործի է դրվել վարչական լծակը․ ստորաբաժանումներին փոխանցվել է «մասնակցելու» հրահանգը, արդյունքում միջոցառման «մարդաշատությունն» ապահովվել է ոչ թե հանրային ինքնաբուխ ներգրավվածությամբ, այլ` պաշտոնական կախվածությամբ։
Իշխանությունը սովորաբար նման դեպքերում շտապում է հայտարարել, թե «ամեն ինչ կամավոր է», սակայն հենց նման լուսանկարներն են, որ մերկացնում են իրականությունը․ եթե մասնակցությունը իսկապես բնական է, ապա ինչո՞ւ միջոցառմանը գալիս են ոչ թե պարզապես մարդիկ, այլ վարչական շղթայով բերված ենթակաների խմբեր։
Վերջում էլ մեկ պարզ հարց՝ հանրությանը․ սա ուխտե՞րթ է, թե՞ հաշվետվության միջոցառում՝ ղեկավարին «երևալու» համար։ Երբ պետական համակարգը վերածվում է քաղաքական ցուցադրությունների ռեսուրսի, պետությունը կորցնում է իր չեզոքությունը, իսկ քաղաքացին՝ իր արժանապատիվ «ոչ»-ը ասելու իրավունքը։
Սոնա Գրիգորյան





























