Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հաստատել է, որ Իտալիան մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա՝ Կիևին տրված անվտանգության երաշխիքների շրջանակներում, ասվում է Իտալիայի կառավարության հայտարարության մեջ։
Երեքշաբթի օրը Փարիզում տեղի ունեցավ «կամավորների կոալիցիայի» բարձր մակարդակի հանդիպում, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկվեց Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները։ Հանդիպմանը ներկա էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները։ Հանդիպումից հետո համաձայնեցված փաստաթղթի համաձայն՝ «կամավորների կոալիցիան» համաձայնել է շարունակել Ուկրաինային երկարաժամկետ ռազմական աջակցությունը։
«Մելոնին վերահաստատեց Իտալիայի կառավարության դիրքորոշման մի քանի հիմնարար սկզբունքներ երաշխիքների հարցում, մասնավորապես՝ իտալական զորքերի տեղակայման բացառումը», – ասվում է Իտալիայի կառավարության կայքում տեղադրված հայտարարության մեջ։























