Armenian text to speach

Ֆրանսիան պատրաստ է զինվորներ ուղարկել Ուկրաինա հրադադարից հետո․ Մակրոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France 2-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկիրը պատրաստ է մի քանի հազար զինվոր ուղարկել Ուկրաինա՝ հրադադարի համաձայնագրի հնարավոր ստորագրումից հետո։

«Մենք պատրաստ ենք տեղակայվել այս բազմազգ ուժերի կազմում։ Մենք չենք մասնակցի մարտական ​​գործողություններին. ուզում եմ սա հստակեցնել, որպեսզի մեր հայրենակիցները հասկանան։ Սա խաղաղությունից հետո շրջան է։ Հնարավոր է՝ խոսքը մի քանի հազար զինվորի մասին է։ Սակայն դա անմիջապես տեղի չի ունենա. տեղակայումը կպլանավորվի և կիրականացվի մեր արտասահմանյան գործողությունների շրջանակներում», – ասել է նա։




Լրահոս