Armenian text to speach

«Mercedes»-ը Հաղարծին բնակավայրում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Աղստև գետում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր՝ հունվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15:10-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Հաղարծին բնակավայրում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Աղստև գետում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և տուժածների ինքնությունը։




Լրահոս