Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ՝ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը՝ մանրամասնելով, որ այցի ընթացքում Սուրեն Պապիկյանին ուղեկցել են պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը և զորակոչի գործընթացում ներգրավված պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները։
Նշվում է, որ Պաշտպանության նախարարը շրջել է հավաքակայանում, ծանոթացել զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին, զրուցել զորակոչիկների հետ՝ մաղթելով նրանց բարի և անվտանգ ծառայություն:
Սուրեն Պապիկյանին զեկուցել են նախապատրաստական աշխատանքների, զինակոչիկների բժշկական հետազոտության և այլ միջոցառումների կատարման վերաբերյալ:
Նախարար Պապիկյանը հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքներին ներգրավված ծառայությունների ղեկավարներին՝ գործընթացը պատշաճ անցկացնելու համար:





























