Գագիկ Շամշյանին մարմնական վնասվածքներ հասցրածներից մեկը կալանավորված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին դեկտեմբերի 9-ի երեկոյան հարվածներ հասցնող անձանցից մեկը` Արմեն Եղոյան ազգանունով, կալանավորված է, իսկ Արամ Զաքարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը:Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ` լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու և խուլիգանության համար:Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ի երեկոյան Չարենցի և Մխիթար Հերացի փողոցների գետնանցման հատվածում երեք հոգի հայհոյել, քաշքշել և հարվածներ են հասցրել այնտեղ իր մասնագիտական գործունեությունն իրականացնող ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին` պատճառելով մարմնական վնասվածքներ:




Լրահոս