Armenian text to speach

Որ դատավորն է քննելու կաթողիկոսի քրոջ որդու քրեական գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քննչական կոմիտեն նախաքնության ավարտ է հայտարարել Արագածոտնի թեմի հոգևորականների դեմ հարուցված քրեական վարույթով։ Գործը մակագրվել է դատավոր Դավիթ Դաբաղյանին։

Ըստ նախաքննական մարմնի՝ Հայկ Պռոշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ հանդիսանալով Արագածոտնի թեմի առաջնորդը, 2021 թվականին տեղի ունեցած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից առաջ թեմի առաջնորդարանում անցկացված ժողովի ժամանակ, Տեր Արամ և Տեր Թադե քահանային, ինչպես նաև այլ հոգևորականների, հրահանգել է մասնակցել ընտրություններին և չքվեարկել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցության օգտին։

Բացի այդ, նույն թեմի դիվանապետ Արմեն Արսենյանի օժանդակությամբ, ինտերնետային հավելվածում խմբային նամակագրության միջոցով շանտաժով ստիպել է հոգևորականներին մասնակցել 2023 թվականի հոկտեմբեր–նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ գործող իշխանության դեմ իրականացվող հավաքներին։

Արմեն Արսենյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ հանդիսանալով Արագածոտնի թեմի դիվանապետ, 2023 թվականին օժանդակել է թեմի առաջնորդ Հայկ Պռոշյանին, մասնավորապես ինտերնետային հավելվածում խմբային նամակագրության միջոցով շանտաժով ստիպել է հոգևորականներին մասնակցել 2023 թվականի հոկտեմբեր–նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ գործող իշխանության դեմ իրականացվող հավաքներին և մասնակցելու փաստը հաստատող լուսանկարները ուղարկել ինտերնետային հավելվածին։

Քմար Մանուկյան




Լրահոս