Այսօր՝ հունվարի 8-ին, բողոքի ակցիա է տեղի ունեցել Կառավարության և Դատախազության շենքերի դիմաց։
2023 թվականին սեպտեմբերի 19-ին՝ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ, երկու որդիներին կորցրած Ալլա Ստեփանյանը խաբեության և խարդախության զոհ է դարձել։ Ոդիների գերեզմանատների կառուցման նպատակով 12 հազար ԱՄՆ դոլար էր տվել ոմն Արմեն Նահապետյանին, որը տևական ժամանակ անցնելուց հետո հայտնել է, որ այլևս աշխատանք չի կատարելու և միաժամանակ հայտնել, որ ինքը գումար չի վերադարձնելու։
Ալլա Ստեփանայանը ստիպված դիմել է Դատարան, որից հետո նա խոստացել է ամբողջովին վերադարձնել, այնուհետև՝ խոստացել է կեսը վերադարձնել, ապա՝ նորից պնդել է, որ ինքը կոպեկ անգամ չի վերադարձնելու։
Ալլա Ստեփանյանը և իր մայրը այսօր Սամվել և Արսեն Ստեփանյանների նկարներով բողոքի ակցիա իրականացրեցին նախ Կառավարության դիմաց, նամակ փոխանցեցին, ապա բողոքի ակցիա շարունակվեց Դատախազության մոտ, որտեղ ևս նամակ հանձնեցին՝ խնդրանքով դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։
Նանիկ Աղասյան





























