Armenian text to speach

Նուբարաշենում հրդեհի հետևանքով բազմաթիվ այվածքներ ստացած քաղաքացին մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հունվարի 3-ին տեղեկություն էր ստացվել, որ «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում քաղաքացի է մահացել։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ մահացածը Երևանի բնակիչ 54-ամյա Արմեն Ն․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել դեկտեմբերի 25-ին  «ջերմային այրվածք բոցով 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճան, դեմքի, պարանոցի զույգ վերին վերջույթների, որովայնի զույգ ստորին վերջույթների, նստատեղի, շնչառական օրգանների այրվածք, մոտավորապես 60 տոկոս մարմնի մակերեսի այրվածք, այրվածքային շոկ» ախտորոշմամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։




Լրահոս