«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ տրանսպորտային միջոցի հարվածի հետևանքով վնասվել է ցածր ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով հունվարի 8-ին՝ ժամը 15։30-ից դադարեցվել է Արարատի մարզի Այգավան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը:
Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 18:00։























