Armenian text to speach

Քրեական հեղինակություն Չաղ Ռուստամի հոր սպանության գործով մեկ անձ ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 18:38-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայում կրակոցներ են հնչել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Րոպեներ անց մեկ այլ ահազանգ էլ ստացվել է բժշկական կենտրոններից մեկից։ Հայտնում էին, որ հրազենային վնասվածքով շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել Ռոբերտ Ստեփանյանին։

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18:35-ի սահմաններում, Կոմիտասի պողոտայի 44 շենքի բակում անհայտ անձը տարբեր տրամաչափերի հրազեններով կրակոցներ է արձակել «Տոյոտա» ավտոմեքենայի ուղղությամբ և դիմել փախուստի, ինչի հետևանքով Ռոբերտ Ստեփանյանը մարմնի տարբեր հատվածներում ստանալով հրազենային վնասվածքներ մահացել է։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևանի 45-ամյա բնակիչը Ռոբերտ Ստեփանյանի՝ ավտոմեքենայում գտնվելու վերաբերյալ տեղեկատվություն է փոխանցել մայրաքաղաքի 41-ամյա բնակչին։ 41-ամյա տղամարդը իր մոտ պահվող ապօրինի զենքերից կրակոցներ է արձակել Ռոբերտ Ստեփանյանի ուղղությամբ, ինչից հետո 41 և 45-ամյա տղամարդիկ դեպքի վայրից դիմել են փախուստի։

ՆԳՆ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը։

Երևանի 41-ամյա բնակիչը հայտնաբերվել և ձերբակալվել է։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած մյուս անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է։

Խոսքը Չաղ Ռուստամի՝ Ռուստամ Ստեփանյանի հոր սպանության մասին է։

ArmLur.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ դեկտեմբերի 31-ի գիշերը մահափորձ էր իրականացվել քրեական հեղինակություն Չաղ Ռուստամի հոր վրա։ Նրա ուղղությամբ արձակվել էր մոտ 12 կրակոց։

Նշենք, որ այս պահին քրեական հեղինակություն Չաղ Ռուստամը՝ Ռուստամ Ստեփանյանը, կալանքի տակ է՝ քրեական հեղինակություն «Ֆազի» սպանությունը կազմակերպելու համար, և գտնվում է ԱԱԾ մեկուսարանում։

ArmLur.am-ը հայտնել էր նաև, որ մեր տեղեկությունների համաձայն, քրեական հեղինակություն Չաղ Ռուստամի՝ Ռուստամ Ստեփանյանի հոր ուղղությամբ կրակողները եղել են 2 հոգի։ Իրավապահ համակարգից ArmLur.am-ին հասած լուրերի նախանական տվյալների գործադրվել է 2 հրազեն՝ քրեական հեղինակության հորը սպանելու համար։




Լրահոս