Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միլիոնների հասնող պարգևավճարներ ստացած նախարարները. ով ինչքան է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ամանորին ընդառաջ ՀՀ Կառավարության ենթակա  որոշ մարմինների մաքրուհուց մինչև կառույցի ղեկավար, բացի դեկտեմբեր ամսվաաշխատավարձից ստացել են նաև պարգևավճարները, որոնք  ներկայացվում են որպես «վարչապետի պրեմիա», քանի որ հենց նրա անունից են բաժանվել։

ArmLur.am-ը կառավարության ենթակաների շրջանակներում հարցում է արել, հասկանալու համար, թե ով որքան պարգևավճար է ստացել, սակայն պատասխանը միաձայն մեկն էր՝ «գաղտնիք է»։

Սպասվող ընտրություններից մի քանի ամիս առաջ շքեղ պարգևավճարների մասին մամուլում լուրեր տարածվեցին դեկտեմբերի վերջին օրերին, որը թիրախ դարձավ և սոցիալական ցանցերում մեկնաբանվեց որպես «նախըտրական կաշառք», որոնք տրվել են «խրախուսական գումարների» տեսքով։

Հարկ է հիշեցնել պաշտոնյաներին, որ, միևնույնն է, պարգևավճարները հայտարարագրում անհնար կլինի թաքցնելը։

Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս