Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոշ գյուղում վթարի է ենթարկվել բլոգեր Արթուր Ադամյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վթարի է ենթարկվել Գյումրիում հայտնի բլոգեր, հասարակական գործիչ Արթուր Ադամյանը։ ArmLur.am-ը դեպքի վայրից ներկայացնում է իրավիճակը։

Շամշյանը հայտնում է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին, Կոշ գյուղի մուտքի մոտ բախվել են «Kia Sportage» մակնիշի և «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջված հայտնվել է երթևկելի գոտուց դուրս։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ նրանց հայտնածի, օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականտերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Արթուր Ադամյանը եղել է կողաշրջված ավտոմեքենայի ուղևոր և նրանք առաջին հերթին փրկվել են, քանի որ և ինքը և վարորդը եղել են ամրակապված, իսկ ավտոմեքենան էլ կողաշրջվել է,  երբ նրանք դեպի Գյումրի ընթանալիս են եղել ու ավտոմեքենայի հետնամասին է բախվել է «Kia Sportage»-ը։

Մանրամասները՝ տեսանյութում․

 




Լրահոս