Armenian text to speach

Օդի ջերմաստիճանի կտրուկ տատանումներ Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Ինչպես և կանխատեսվել էր, արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված վերջին 2 օրերին հանրապետության տարածքում գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը հունվարի 3-ի համեմատ բարձրացել է 16-20, առանձին հատվածներում՝ 25-30 աստիճանով։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Այսպես, հունվարի 3-ի առավոտյան ժամը 8-ի դրությամբ․
Շիրակում դիտվել է -21․․․ -37, այսօր -2․․․-4 աստիճան ցուրտ,
Լոռիում, համապատասխանաբար, -22․․․-28 աստիճան ցուրտ, այսօր՝ +4․․․+7 աստիճան տաքություն,
Տավուշում՝ -10․․․-17 աստիճան ցուրտ, այսօր՝ +4․․․+6 աստիճան տաքություն,
Արագածոտնի, Կոտայքի լեռնային գոտում՝ -24․․․-28 աստիճան ցուրտ, այսօր՝ 0․․․-4,
Գեղարքունիքում՝ -14․․․-26 աստիճան ցուրտ, այսօր +2․․․+5 աստիճան տաքություն,
Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում՝ -12․․․-15, այսօր՝ -2․․․-3 աստիճան ցուրտ,
Արարատյան դաշտում՝ -13․․․-18, այսօր՝ -2․․․-4 աստիճան ցուրտ,
Վայց Ձորում՝ -11․․․-16, այսօր 0․․․-2 աստիճան ցուրտ,
Սյունիքի նախալեռներում՝ -10․․․-15 աստիճան ցուրտ, այսօր՝ +8․․․+12 աստիճան տաքություն,
Սյունիքի հովիտներում՝ -2․․․-5 աստիճան ցուրտ, այսօր՝ +4․․․+7 աստիճան տաքություն։
Երևանի ցածրադիր գոտում հունվարի 3-ի գիշերը գրանցվել է -16․․․-18, այսօր՝ -2․․․-4 աստիճան ցուրտ։
Հունվարի 9-ի կեսօրից հետո և հունվարի 10-ին Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին մարզրեում քամու ուժգնացում 17-20մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 5 օրերին էապես չի փոխվի։



Լրահոս