Օրերես մամուլում լուրեր ին տարածվել, թե Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին պատրաստվում է վաճառել «Միլանը»:
Սակայն Բեռլուսկոնիին պատկանող Fininvest հոլդինգը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ Բեռլուսկոնին չի պատրաստվում վաճառել «Միլան»-ը. գրում է Sky Sport Italia-ն:
«ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել՝ կապված «Միլան»-ի բաժնետոմսերի վաճառքի հետ: Կրկին հայտարարում ենք, որ թիմի ղեկը չենք պատրաստվում զիջել ոչ ոքի»,- ասված է հաղորդագրության մեջ: