Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քանի հոգի է միացել Կաթողիկոսի դեմ ստորագրահավաքին․ թվեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իշխանությունները փորձում են ամեն բան անել Կաթողիկոսի դեմ արշավախմբի քանակն ավելացնելու համար, սակայն նրանց աջակցողների թիվն այդպես էլ չի ավելանում։

ArmLur.am-ը հայտնել էր, որ հայրենի իշխանությունները կաթողիկոսին հեռացնելու համար նոր էլեկտրոնային էջ են ստեղծել: Barenorogum.am կայքով առաջարկում են էլեկտրոնային քվեարկությամբ հավանության տալ Կաթողիկոսի հեռացման եւ եկեղեցու բարենորոգման խնդրին:
Հետևողականորեն կայքի ուսումնասիրությամբ նկատում ենք, ոչ դեկտեմբերից մեկնարկած այս նախաձեռնության կայքէջում ընդամենը 547 ստորագրություն է հավաքվել։
Համաձայն կայքի՝ ստորագրողը միանում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հանգստի կոչելու, կաթողիկոսական տեղապահ ընտրելու և նոր կաթողիկոսական ընտրություններ կազմակերպելու պահանջին, սակայն 1 ամսում անգամ 1000 ստորագրություն հավաքել չի հաջողվել։

ArmLur.am-ը  հայտնել էր, որ կայքի պատասխանատուն Ալմաստ Մուրադյանն է, որը Արարատյան Հայրապետական թեմի աշխատակազմի ղեկավարն է։ Մուրադյանը նաեւ «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախագահն է։
Մուրադյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախաձեռնությունը Վեհափառին «դավաճանած» 10 արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսներն են, ովքեր, սակայն, ունենալով մութ անցյալ, չունեն հասարակության կողմից վստահություն։

2026 թվականը Նիկոլ փաշինյանն ու տիրադավ սրբազանները վարչապետի կեցավայրում ստորագրել էին հայտարարություն, որի մասին գիշերը ֆեյսբուքում հայտարարեց Փաշինյանը․ պետության ղեկավարը և Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը և Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ներկայացրել էին եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզ և հայտնում Համակարգող խորհրդի ձևավորման մասին, որին վերապահում են բարենորոգման կազմակերպչական գործառույթները:

Սրանից հետո տեղի ունեցավ փաշինյանական ուխտերթը, որի ժամանակ էլ պարզ դարձավ, որ աջակիցները այդքան էլ շատ չէին լինի, եթե չլիներ հրահանգ օգտագործել վարչական ռեսուրս և մարզերից պետական աշխատողներին բերել Երևան։

Արդյունքում սակայն ո՛չ Barenorogum.am կայքն է արդյունք տալիս, ո՛չ կիրակնօրյա կեղծ պատարագները։

Էմմա Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս