Աննա Վարդապետյանը պաշտոնից ազատել է Միքայել սրբազանի գործով դատախազ Արման Բաղդասարյանին։
Գլխավոր դատախազի` հունվարի 7–ի հրամանագրում գրված է. «ՀՀ գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Բաղդասարյանին ազատել պաշտոնից»։
Ի դեպ Արման Բաղդասարյանը պահանջել էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին դատապարտել 2.5 տարվա ազատազրկման, սակայն դատարանը սահմանեց պատիժ 2 տարի ժամկետով։





























