Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դատապաշտպանն այսօր դատական նիստին մասնակցելու համար ստիպված է եղել ցատկել ցանկապատի վրայով,- հաղորդում է utro.ru -ն: Կիեւի Վերաքննիչ դատարանի դարպասները փակվել են իրավապահների ու Տիմոշենկոյի կողմնակիցների միջեւ ծագած վիճաբանությունից հետո: Ինքը` Տիմոշենկոն, նիստին ներկա չի եղել: Բողոքը քննվում է առանց նրա ներկայության: Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախկին վարչապետը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման լիազորությունները չարաշահելու մեղադրանքով:




















































































