Այսօր՝ հունվարի 9-ին տեղեկություն է ստացվել, որ Արալեզ գյուղում, Երևանի-Վեդի երթուղին սպասարկող ավտոբուսի մեջ տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Վեդիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ։
Վեդիի համայնքային ոստիկանները ու պարեկները ավտոբուսի սրահում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ 72-ամյա Վալոդ Մ․-ի դին։
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեականա վարույթ։
Արտաքին զննությամբ, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ըստ նախնական տեղեկությունների տղամարդը հանկարծամահ է եղել։





























