![](https://armlur.am/wp-content/uploads/2014/04/Արամ-Թորգոմյան.png)
«ՀԱԲ»-ի նորընտիր նախագահ, «Արամո» ջոկատի հրամանատար Արամ Թորգոմյանն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հայտարարեց, որ քանի դեռ Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, հավերժական կռիվ ունի հայը Թուրքիայի դեմ: «Մա’հ թուրքերին, մա’հ թուրքերին»,- հայտարարեց պրն. Թորգոմյանը: Armlur.am-ը «Արամո» ջոկատի հրամատարից հետաքրքրվեց` արդյոք ժամանակը չէ, որ Հայաստանը հետ վերցնի իր ստորագրությունները հայ-թուրքական արձանագրություններից: Ի պատասխան` Արամ Թորգոմյանն ասաց, որ վաղուց Հայաստանը պետք է այդ քայլն աներ: Մանրամասները` տեսանյութում: Սոնա Դավթյան