Armenian text to speach

Վիճաբանություն՝ Չարենցավան քաղաքում. 23-ամյա տղան մшհացել է, կա վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր՝ հունվարի 9-ին, սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 քաղաքացի դանակահարված տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն, որտեղ մեկը գիտակցության չգալով մահացել է։

Այս պահին հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները և ոստիկանության Չարենցավանի բաժնի հերթապահ խումբը։

Տեղում բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գրվում է վիրահատարանում։

Այս պահին քրեական և համայնքային ոստիկանները պարզում են դեպքի վայրը, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանության և սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի վայրը, մահացածի, վիրավորի և մասնակիցների ինքնությունը։




Լրահոս