Armenian text to speach

Ոստիկանները բացահայտել են Ստեփանավանում կատարված բնակարանային գողությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, համատեղ իրացնելով օպերատիվ տեղեկությունները, պարզել են, որ Ստեփանավանի բնակիչ՝ 33-ամյա, 29-ամյա և 32-ամյա երեք երիտասարդ դեկտեմբեր ամսին, նախնական համաձայնությամբ, ապօրինի մուտք են գործել Ստեփանավանի Հակոբ Մեղապարտի փողոցի տներից մեկը և գողացել կենցաղային իրեր՝ տուժողին պատճառելով 425 հազար դրամի վնաս:

29-ամյա և 32-ամյա երիտասարդները հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են Ստեփանավանի բաժին, որտեղ ընդունել են իրենց կողմից կատարված հանցագործությունը: Տուժողից ընդունվել է հաղորդում:

Երիտասարդները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության երրորդ մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս