Ձևավորվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհուրդ, որի կազմը հաստատվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի դեկտեմբերի 18-ի 224-Ա հրամանով։
Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ֆեյսբուքյան պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունը։
«Խորհրդի կազմը համալրելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեն շարունակելու է ընդունել նոր հայտեր։ Անդամակցության հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ. հասցեին մինչև 2026 թվականի հունվարի 27-ը՝ ժամը 18։00-ն։ Հայտերի ձևերը և հայտատուներին ներկայացվող պահանջների, հասարակական խորհրդի գործունեության նպատակի, խորհրդի ներկայիս կազմի վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրված են www.minurban.am կայքի «Կոմիտե» բաժնում առանձնացված «Նախագահին կից հասարակական խորհուրդ» ենթաբաժնում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հասարակական խորհրդի աշխատակարգը և ձևավորման կարգը սահմանված են ՀՀ վարչապետի 2025թ․ սեպտեմբերի 22-ի N835-Լ որոշմամբ։





























