ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այսօր 5 քահանա միացել են Եկեղեցու «բարենորոգման» նախաձեռնությանը։
Նրանք են՝
- Տեր Մովսես քահանա Աշուրյան
- Տեր Գալուստ քահանա Սահակյան
- Տեր Մաշտոց քահանա Ստեփանյան
- Տեր Մկրտիչ քահանա Մուշադյան
- Տեր Պողոս քահանա Միքայելյան
Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետը հայտարարել էր, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որին վերապահվում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման կազմակերպչական գործառույթները։ Դրա կազմը կարող է ընդլայնվել համակարգող խորհրդի միաձայնությամբ։ Պետության ղեկավարը ժողովրդին և հոգևորականներին կոչ է արել միանալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգին։





























