Armenian text to speach

Անահիտ Մանասյանը կարևորել է քաղհասարակության հետ համագործակցությունն ու առկա խնդիրների համար համատեղ լուծումներ մշակելու արդյունավետությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանին և նրա հետ քննարկել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրությունը։

«Անահիտ Մանասյանը նշել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը և ընդգծել առկա խնդիրներին համատեղ լուծումներ մշակելու արդյունավետությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։

 




Լրահոս