ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ քննարկել է Ուկրաինայի և Արկտիկայի հարցերը։ Այս մասին նշվում է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։
«Երկու առաջնորդները քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը բանակցությունների միջոցով դադարեցնելու ԱՄՆ-ի շարունակական ջանքերը։ Նրանք նաև քննարկել են Արկտիկայի անվտանգության կարևորությունը ՆԱՏՕ-ի բոլոր անդամ երկրների համար», – ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Ռուբիոն հայտարարել էր, որ հաջորդ շաբաթ նախատեսում է հանդիպել դանիացի ներկայացուցիչների հետ՝ Գրենլանդիայի հարցը քննարկելու համար։

























































































