Տեր Նշան քահանա Պանֆյորովը գրում է․
«Ես`Նշան քահանա Պանֆյորովս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։
Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին»
Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետը հայտարարել էր, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որին վերապահվում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման կազմակերպչական գործառույթները։ Դրա կազմը կարող է ընդլայնվել համակարգող խորհրդի միաձայնությամբ։ Պետության ղեկավարը ժողովրդին և հոգևորականներին կոչ է արել միանալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգին։
13 քահանաներ այսօր միացել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Բարենորոգմանը»:



















































































