Օրեր առաջ վարչապետը հայտարարել էր, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որին վերապահվում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման կազմակերպչական գործառույթները։ Խորհրդի կազմը կարող է ընդլայնվել համակարգող խորհրդի միաձայնությամբ։ Պետության ղեկավարը ժողովրդին և հոգևորականներին կոչ է արել միանալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգին։
Այսօր 13 քահանաներ միացան Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «բարենորոգմանը»։
Ի պատասխան՝ մի շարք հոգևորականներ իրենց հավատարմությունն են հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալ Վեհափառ Հայրապետին։
Նրանք են՝
- Տեր Վրթանես քահանա Բաղալյան
- Տեր Պարգև քահանա Զեյնալյան
- Տեր Փառեն քահանա Պետրոսյան
- Տեր Զարեհ քահանա Աշուրյան
- Տեր Կոմիտաս քահանա Տիգրանյան
- Տեր Նշան քահանա Պանֆյորով
- Տեր Եզնիկ քահանա Գալստյան
- Տեր Սերոբ քահանա Ազարյան
- Տեր Սարգիս քահանա Սարդարյան
- Տեր Ավետիք քահանա Մարտիրոսյան
- Տեր Ընծա քահանա Միրզոյան
- Տեր Գևորգ քահանա Ասատրյան
- Տեր Արիստակես քահանա Հովհաննիսյան
- Տեր Վաչագան քահանա Գյուրջյան
- Տեր Մուշե քահանա Վահանյանս
- Մասիս քահանայ Շահինեան
- Տեր Վարուժան ավագ քահանա Տերտերյան
Այդ հոգևորականների թիվը գնալով աճում է։

























































































