Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն բաց է Ռուսաստանին և Չինաստանին նավթ վաճառելու հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է Ռիա Նովոստին, Թրամփն այս մասին ասել է ամերիկյան նավթագազային ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում:
«Չինաստանը կարող է մեզնից գնել այնքան նավթ, որքան կցանկանա՝ Վենեսուելայում կամ Միացյալ Նահանգներում: Ռուսաստանը կարող է ստանալ մեզնից այնքան նավթ, որքան նրան անհրաժեշտ է: Եվ այո, նրանք սիրում են նավթ, անգամ այն պայմաններում, որ նրանք էլ մեծ ծավալներով նավթ են արդյունահանում: Բայց Չինաստանը, Ռուսաստանը ու մյուսները կարող են գալ մեզ մոտ և մենք բաց կլինենք բիզնեսի համար»,- ասել է Թրամփը:
Թրամփը հավելել է, որ սիրում է Ռուսաստանի և Չինաստանի ժողովուրդներին:

























































































