Armenian text to speach

Ռուսաստանը չի ընդունի արևմտյան որևէ ռшզմական կnնտինգենտի ներկայություն Ուկրաինայում․ Մեդվեդև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ուկրաինայում որևէ ռազմական կոնտինգենտի տեղակայումը՝ լինի դա եվրոպական երկրներից, թե ՆԱՏՕ-ից ամբողջությամբ, անընդունելի է Ռուսաստանի համար։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է  Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ հրապարակելով Ուկրաինայի կարևորագույն օբյեկտների վրա «Օրեշնիկ» հրթիռային հարվածի տեսանյութ։

«Եվրոպական իշխող հիմարները դեռ պատերազմ են ուզում Եվրոպայում», – անգլերենով գրել է Մեդվեդևը X-ում: «Հազարավոր անգամներ ասվել է, որ Ռուսաստանը չի ընդունի որևէ ռազմական կոնտինգենտ եվրոպական երկրներից կամ ՆԱՏՕ-ից Ուկրաինայում»։

«Դե եկեք։ Այդ դեպքում այսպես կլինի», – հավելել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահը՝ կցելով հրթիռային հարվածի տեսանյութը։




Լրահոս