Արդյոք Ֆրանսիան կընդունի՞ ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Ֆրանսահայ համայնքը հույս ունի, որ Ֆրանսուա Օլանդը հետամուտ կլինի օրենքի ընդունմանը: Ֆրանսիայի փաստաբանների պալատի անդամ Վենսան Ռիորեն armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ Ֆրանսիան չի կարող միաժամանակ ընդունել Հայոց ցեղասպանությունը և այն քրեականացնող օրինագիծը:
Սա չի նշանակում, իհարկե, որ հույս չկա նման օրենք ընդունելու. «ԵՄ-ի համապատասխան որոշման համաձայն` Ֆրանսիան մինչև այս տարվա ավարտը պետք է օրենքներ ընդունի, այդ թվում՝ և Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրենք»: