Հանրապետության տարածքում հունվարի 12-ի գիշերը և առավոտյան, 13-15-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 11-ին և 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հունվարի 11-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ, հունվարի 11-12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ, հունվարի 10-ի ցերեկը լեռնային առանձին գոտիներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում հունվարի 13-ի ցերեկը, 14-ին, 15-ի գիշերը սպասվում է ձյուն: Հունվարի 11-12-ին, 13-ի գիշերը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:



























