2026 թվականի նորամուտին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած ամանորյա դրոն շոուն կայացել է Ֆասթ Բանկի աջակցությամբ։ Կեսգիշերին Հանրապետության հրապարակում Նոր տարին դիմավորած մեր հայրենակիցներն ու մայրաքաղաքի հյուրերն ականատես են եղել տարածաշրջանում ամենամասշտաբային լուսային շոուին, որն իրականացվել է 2026 դրոնների միջոցով։ Տոնական խորհրդանիշներով հեքիաթային շոուն տևել է 12 րոպե՝ ուղեկցվելով համերգային ծրագրով և շքեղ հրավառությամբ։
Ֆասթ Բանկը մեծ ոգևորությամբ է աջակցել համահայկական նշանակության իրադարձությանը: Անցնող տարվա բարեգործական, հովանավորչական բազում նախագծերի կողքին Ֆասթ Բանկում արժեվորում են նաև ուրախ պահերի, միասնական հիշողությունների ստեղծումը։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Մանրամասները՝ տեսանյութում․





























