Երեկ՝ հունվարի 11-ին, Նիկոլ Փաշինյանը Մասիս համայնքի Սուրբ Թադևոս Եկեղեցում մասնակցեց կիրակնօրյա պատարագի։ Սուրբ Թադևոս Եկեղեցում պատարագն առաջնորդեց Մասյացոտն թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Նա, ամենևին, վերջերս Մայր Աթոռի որոշմամբ՝ զրկվեց թեմի առաջնորդ լինելու պատվից։
Կիրակնօրյա պատարագին այս անգամ ներկա էին ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Ալխաս Ղազարյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը, Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը, Վարդենիսի նախկին համայնքապետ Արամ Մելքոնյանը, Շրջակա միջավայրի նախկին նախագահ Հակոբ Սիմիդյանը։
Այս անգամ ևս պատարագին ներկա էր երգիչ Մհեր Արմենիան (Մհեր Մեսրոպյան)։ Նա կոչ է արել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։ Երգիչն համոզված է՝ այս վիճակը կհանդարտվի, երբ Վեհափառն ու Փաշինյանը հանդիպեն։
Նանիկ Աղասյնան

























































































