Armenian text to speach

ՖՈՏՈ․ Ալեն Սիմոնյանի նախկին կինը, եղբայրը, եղբոր կինը և խորհրդական-օգնականը մեկնել են ԱՄՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Armlur.am-ը տեղեկացավ, որ Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, նրա կինը՝ նախկինում մեղադրյալի կարգավիճակում հայտնված Անի Գևորգյանը, ինչպես նաև Սիմոնյանի նախկին կինը՝ Մարիամ Մարգարյանը, մեկնել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

ԱՄՆ է մեկնել նաև Ալեն Սիմոնյանի խորհրդական-օգնական Համլետ Գևորգյանը։

Ի դեպ, դեռ 2024 թվականի դեկտեմբերին գրել էինք, որ Ալեն Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը, կրկին մեկնել էր ԱՄՆ, և այդ ժամանակ ևս Ամերիկայի Միացյալ Նահանգներում նրան ուղեկցում էր Ալեն Սիմոնյանի «խորհրդատու-օգնական» ձևակերպված Համլետ Գևորգյանը։

Այդ ժամանակ Մարիամ Մարգարյանը ԱՄՆ-ից լուսանկարներ էր հրապարակել սոցցանցի իր էջում, որտեղ նա ԱԺ նախագահի խորհրդական-օգնական Համլետ Գևորգյանի, երգիչ Էրիկ Կարապետյանի և նրա կնոջ՝ Սվետլանա Իշխանյանի հետ է։

Թե ինչ նպատակով է այս խումբը մեկնել ԱՄՆ, հայտնի չէ։

Սոնա Գրիգորյան




Լրահոս