
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը պատասխանել է Ռուսաստանի ղեկավարությանը՝ սպառնալով խստացնել պատժամիջոցները Ուկրաինայի շուրջ ճգնաժամի հետ կապված. գրում է Deutsche Welle-ն։
«Եթե ռուսական կողմը հետագայում միջոցներ ձեռնարկի, շատ հավանական կդառնան պատժամիջոցների խստացման նոր քայլերը»,- հայտարարել է Ֆաբիուսը Թբիլիսիում Գերմանիայի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ հանդիպման ընթացքում։
Նա համոզմունք է հայտնել, որ ԵՄ-ն ուկրաինական ճգնաժամի հարցում Ռուսաստանի հետ գործողություններում պետք է հետևի «երկխոսություն և պինդ կեցվածք» սկզբունքին։
Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովը սպառնացել էր, որ ՌԴ-ն պատասխան քայլեր կձեռնարկի արտերկրում իր շահերի խախտման դեպքում։