Armenian text to speach

Դանիայի վարչապետը հայտարարել է, որ Գրենլանդիայի շուրջ վեճը «վճռական պահի» է հասել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ երկիրը կանգնած է «վճռորոշ պահի» առջև՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիան ուժով զավթելու սպառնալիքների վերսկսման ֆոնին։ Նրա խոսքով՝ Դանիան պատրաստ է պաշտպանել իր արժեքները և միջազգային իրավունքը, ընդգծելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը նաև Արկտիկայում։

Գերմանիան և Շվեդիան աջակցել են Դանիային։ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը դատապարտել է Թրամփի սպառնալից հռետորաբանությունը՝ նշելով, որ Գրենլանդիայի հնարավոր միացումը ԱՄՆ-ին կլինի միջազգային իրավունքի խախտում և վտանգավոր նախադեպ։




Լրահոս