Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները հունվարի 11-ին Ջեյմս Բրայսի փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչ 40-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող 31,15 գրամ զանգված և կիսամոխրացած հետքերով կաթուցիչ:
40-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին:























