Armenian text to speach

Մերցը կոչ է արել Իրանի իշխանություններին կանխել բռնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ի պատասխան Իրանում տեղի ունեցող անկարգությունների, կոչ է արել Իրանի իշխանություններին կանխել ցուցարարների դեմ բռնությունը։

«Թույլ տվեք անդրադառնալ նաև Իրանում տեղի ունեցող իրադարձություններին։ Երկու շաբաթ շարունակ մենք տեսել ենք, թե ինչպես են բոլոր ոլորտների մարդիկ դուրս եկել փողոցներ։ Ես կոչ եմ անում Իրանի կառավարությանը պաշտպանել իր քաղաքացիներին, այլ ոչ թե սպառնալ նրանց։ Մենք ամենախիստ կերպով դատապարտում ենք իրանցի ժողովրդի դեմ ուղղված բռնությունը։ Բռնությունը պետք է դադարեցվի», – ասել է Մերցը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ նրա Հնդկաստան կատարած այցի ընթացքում։




Լրահոս