Armenian text to speach

Հրդեհ է բռնկվել Այգեստան գյուղում․ վագոն տնակում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հունվարի 12-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեստան գյուղում տուն է այրվում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները նախ կանխել են վագոն տնակում առաջացած կրակի տարածումը ապա մարել այն, ինչից հետ ներսում հայտնաբերել են տղամարդու մոխրացած դի։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները և մահացածի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածը նույն տան 72-ամյա բնակիչ է։




Լրահոս