Armenian text to speach

Պեկինը կոչ է անում կայունացնել իրավիճակը Իրանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Չինաստանը հույս ունի, որ Իրանի կառավարությունն ու ժողովուրդը կկարողանան հաղթահարել առկա դժվարությունները և պահպանել ազգային կայունությունը, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը։

Չինաստանը միշտ դեմ է արտահայտվում այլ երկրների ներքին գործերին միջամտությանը և աջակցում է բոլոր պետությունների ինքնիշխանության և անվտանգության լիակատար պաշտպանությանը միջազգային իրավունքով, հայտարարել է չինացի դիվանագետը մամուլի ասուլիսում։

Մաո Նինգը շեշտել է, որ Չինաստանը դեմ է միջազգային հարաբերություններում ուժի կամ սպառնալիքների կիրառմանը և կոչ է արել բոլոր կողմերին նպաստել Մերձավոր Արևելքում խաղաղությանն ու կայունությանը։




Լրահոս