Ծափաթաղում հոր կողմից 3-ամյա երեխային սպանելու գործով նախաքննության ավարտ է հայտարարվել եւ գործը ուղարկվել է դատարան:
Այն քննելու է դատավոր Արտավազդ Կարապետյանը: Արմեն Օվանեսովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կասկածներ ունենալով, որ Տիգրան Օվանեսովը իր երեխան չէ և այդ կապակցությամբ առաջացած վրեժի շարժառիթով, 2025թ. հոկտեմբերի 27-ին իր մեջձավոր ազգական հանդիսացող, անօգնական վիճակում գտնվող անչափահաս Տիգրան Օվանեսովին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ծափաթաղ բնակավայրին հարակից դաշտամիջյան հատվածում ձեռքով կոկորդից սեղմելու եղանակով սպանել է նրան, ապա դիակը դաշտամիջյան տարբեր հատվածներում թաքցնելուց հետո տեղափոխել է Ջիլ բնակավայր տանող խաչմերուկին հարակից դաշտամիջյան հատված, որտեղ 2025թ. նոյեմբերի 2-ին դիակը հայտնաբերվել է:
Ավելին, մեղադրյալ Արմեն Արմայիսի Օվանեսովի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգել է 3 (երեք) ամիս ժամկետով՝ մինչև 2026 թվականի ապրիլի 03-ը։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























