Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Սարգսյանը, որը հայտնի էր իր կենսագրությունում սեփական սեռն իբրև «արու» գրելով ունի գրեթե 2 տողանոց կրթություն և այդ երկուտողանոց կենսագրությամբ ստորագրում է ուղղագրական սխալով որոշումներ․
Ըստ Դավիթ Սարգսյանի կենսագրականի, որն առկա է համայնքապետարանի էջում, ասվում է․
«2000թ. ավարտել է Հաղարծնի միջնակարգ դպրոցը:
2001-2006 թթ. սովորել է Դիլիջանի պետական քոլեջում, ավարտելով այն՝ ստացել է տնտեսագետի և հաշվապահական հաշվառման մասնագետի որակավորում, սովորում է Եվրոպական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում՝ հեռակա:»
Հետաքրքիրն այն է, որ համայնքապետարանի էջից օգտվելով 2021 թվականին լրատվականները գել էին, որ Սարգսյանը հեռակա սովորում է ԵՊՀ-ի տնտեսագիտական ֆակուլտետում, այնինչ հիմա դարձել է Եվրոպական համալսարան։ Ստացվում է, անգամ ինքը՝ համայնքապետ Սարգսյանը, չգիտի, թե իրականում, որ համալսարանում է սովորում։
Ուսումնասիրելով համայնքապետարանի ավագանու որոշումները նկատեցինք, որ որոշման մեջ ուղղագրական կոպտագույն սխալ կա։
Որոշումը հետևյալն է․
«Դիլիջան համայնքի 2025թ․ տեղական բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից Դիլիջան համայնք /Այլ մշակութային կազմակերպություններ/ բյուջետային ծ
ախսերի գործառնական դասակարգման նախահաշվի 4239 /ընդհանուր բնույթի այլ ծառայություններ/ տնտեսագիտական հոդվածին հատկացնել 10 000 000 /տաս միլիոն/ ՀՀ դրամ՝ ամանօրյա տոնական միջոցառում կազմակերպելու նպատակով։»
Որոշման այս տողում թույլ է տրվել կոպտագույն ուղղագրական սխալ և «ամանորյա» բառը գրված է «օ» տառով, որի տակ էլ ստորագրել է իրեն «արու» կնքած Դավիթ Սարգսյանը։
Հովհաննավանքում փաշինյանական պատարագին հավատարմորեն մասնակցող Սարգսյանը իր ագրեսիվ պահվածքով լրագրողներին հավաստիացնում էր, որ իր կրթությունից ոչ ոք չի կարող ունենալ, այնինչ վերջինս անգամ համալսարանները չի տարբերում։
Ստացվում է, որ բացի իր կենսագրությունում սեփական սեռն իբրև «արու» գրելուց, Սարգսյանը չի կողմնորոշվում, թե որ համալսարանում է սովորում, բացի այդ որոշումները ստորոգրելուց էլ, ինչպես համոզվում ենք, անգամ չի կարդում։
Էմմա Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























