Armenian text to speach

Ջրային պարեկները ապօրինի որսած 222 կգ սիգ են հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սևանա լճից սիգի որսի կանխարգելման և դեպքերի բացահայտմանն ուղղված միջոցառումները շարունակում են մնալ ՆԳՆ ոստիկանության ուշադրության կենտրոնում։

Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները հունվարի 12-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 22-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-21070» մակնիշի ավտոմեքենան։ Ավտոմեքենայի սրահի տեսանելի հատվածում եղել են սիգ տեսակի ձկներ։
Ծովակ գյուղի բնակիչ 33-ամյա վարորդը ձերբակալվել և ավտոմեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժին։

Ավտոմեքենայում հայտնաբերվել է 480 սիգ՝ ընդհանուր 222 կգ: Երիտասարդը հայտնել է, որ ձկները որսացել է Ծովակ բնակավայրի հարակից լճափնյա հատվածից։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։




Լրահոս